Ապրիլի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հովիկ Աբրահամյանի դիմումում ասվում է. - «Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը, ով անազատության մեջ է 2008 թվականի մարտից, պարբերաբար առողջական խնդիրներ է ունեցել: 2009-ի դեկտեմբերին նա սրտի վիրահատություն է տարել եւ այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Սասուն Միքայելյանին քաղբանտարկյալ է համարում: Նրան, ինչպես նաեւ մյուս ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի 3 հիմնական պահանջներից մեկն է` իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար:
Ընդդիմությունը համարում է, որ մյուս երկու պահանջները` Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու հավաստիացումը, արդեն իսկ կատարվել են իշխանությունների կողմից: