Երեւանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նոր մտքերով ու ծրագրերով է ստանձնել պաշտոնը. երկու շաբաթների ընթացքում փոփոխություններ դեռ չի հասցրել անել, սակայն այգին արդեն ունի իր նոր տարբերանշանը, որի վրա պատկերված են Հայաստանի էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների տեսակները, ունի նոր անցանշաններ, վերամշակված թղթից պատրաստված մուտքի տոմսեր ու անգամ կայք, որտեղ կարելի է ծանոթանալ այգու բոլոր նորություններին ու ծրագրերին:
Երեւանի կենդանաբանական այգին արդեն Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի անդամ է, ինչը ենթադրում է փորձի փոխանակման հնարավորություն: Այս օրերին Երեւանում է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով Հայաստան է ժամանել Երեւանի կենդանաբանական այգու հետ պաշտոնական համագործակցություն հաստատելու նպատակով. հոլանդացի անասնաբույժներն արդեն ստուգել ու առաջին օգնություն են ցույց տվել երեւանյան կենդանաբանական այգու կենդանիներին:
Նոր կենդանիների ձեռք բերման կարիք Երեւանի կենդանաբանական այգին դեռեւս չունի, առայժմ աշխատանքներ են իրականացվելու այգու բնակիչների կեսական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերում այգու տարածքի ընդլայնումն է. հատկացված 35 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն է մինչեւ հիմա օգտագործվել: