Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյան
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյան

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-ից աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։

Միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնարար Քարիմ Վալիևը։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրի վրա, որին Հայաստանը միացել է 1994 թվականին:

XS
SM
MD
LG