Մատչելիության հղումներ

3 զոհ, 8 վիրավոր` Գերմանիայում դանակով զինված անձի հարձակման հետևանքով


Գերմանիա - Հատուկջոկատայինները դեպքի վայրում, Զոլինգեն, 24-ը օգոստոսի, 2024թ.
Գերմանիա - Հատուկջոկատայինները դեպքի վայրում, Զոլինգեն, 24-ը օգոստոսի, 2024թ.

Գերմանիայի արևմուտքում Զոլինգեն քաղաքում տոնակատարության ժամանակ դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա։ Նրա հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մեկ կին և երկու տղամարդ, առնվազն 8-ը վիրավորվել է, 5-ի վիճակը ծանր է, այսօր առավոտյան հաղորդել է ոստիկանությունը։

Հանցագործը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փնտրում է նրան։

Կանցլեր Օլաֆ Շոլցը X սոցցանցում գրել է, որ հանցագործը պետք է արագ հայտնաբերվի և պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։

Զոլինգենը նշում էր քաղաքի հիմնադրման 650-րդ ամյակը։ Անհայտ անձը ուրբաթ երեկոյան հարձակումը գործել է մարդաշատ հրապարակում համերգային բեմի դիմաց հավաքված մարդկանց վրա։ Մինչև օգոստոսի 25-ը նախատեսված համերգները ու տոնակատարությունները չեղարկվել են։

«Այսօր մենք բոլորս Զոլինգենում շոկի մեջ ենք, սարսափ և մեծ տխրություն։ Մենք ցանկանում էինք միասին տոնել մեր քաղաքի տարեդարձը, բայց հիմա պետք է սգանք զոհվածների ու վիրավորների համար», - Ֆեյսբուքում գրել Զոլինգենի քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG