Մատչելիության հղումներ

Զինյալ բախումները հեռու են Հալեպում հայկական թաղամասերից. կաթողիկոսություն


Զինյալ բախումները հեռու են Հալեպում հայկական թաղամասերից, հայտնել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին։

Կաթողիկոսության մամուլի ծառայությունից փոխանցում են, որ
Վեհափառը կապի մեջ է առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ։

Նշվում է նաև, որ հայ համայնքի պատասխանատուները մարդկանց հորդորել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ։

Իսլամիստ զինյալների կողմից մեծ մասամբ գրավված Սիրիայի Հալեպում հազարավոր հայեր են բնակվում։

Ջիհադիստները հարձակումն սկսել էին շաբաթվա սկզբին՝ գրավելով կառավարության կողմից վերահսկվող քաղաքները Հալեպի և Իդլիբի շրջաններում և հասել Հալեպ։

Օդանավակայանը տեղում փակ է։

XS
SM
MD
LG