Բոսնիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սանսկի Մոստ քաղաքի միջնակարգ դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել, 3 մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։
Տեղի ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնել են, որ հարձակվողը դպրոցի աշխատակից է, հրացանով կրակել է դպրոցի ևս երեք աշխատակցի վրա։
Աշակերտների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, զոհերի թվում է դպրոցի տնօրենը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի ժամանակ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բանյա Լուկայի համալսարանական հիվանդանոց։