Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Մոսկվայի վերջին մահացու հարձակումը Կիևի խաղաղ բնակավայրերի վրա և հորդորել իր արևմտյան դաշնակիցներին՝ վերացնել զենքի կիրառման սահմանափակումները Ռուսաստանի խորքում։
«Ռուսներն աշխարհագրական սահմանափակումներ չունեն նման զենքի կիրառման հարցում. լայնածավալ պատերազմի առաջին օրվանից մեր պետության ողջ տարածքը մշտական հարձակման սպառնալիքի տակ է», - գրել է Զելենսկին X-ի էջում՝ հավելելով, երբ Ուկրաինայի հեռահար հնարավորությունները սահմաններ չունենան, այս պատերազմն անպայման սահման կունենա, կմոտենա ավարտին։
«Ուկրաինացիները խորապես երախտապարտ են բոլոր գործընկերներին, որոնք մեզ տրամադրում են հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական ինքնաթիռներ։ Այնուամենայնիվ, ռուսական ահաբեկչությունն իսկապես դադարեցնելու համար մեզ անհրաժեշտ են ուժեղ որոշումներ մեր գործընկերների կողմից։ Որոշումներ, որոնք կվերացնեն մեր պաշտպանական գործողությունների սահմանափակումները», - գրել է Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին անուղղակիորեն հաստատել էր այն, ինչ ռուս զինվորական բլոգերներն ու արևմտյան լրատվական գործակալությունները հայտնել էին ուկրաինական զորքերի առաջխաղացման մասին Ռուսաստանի Կուրսկի շրջանում: