Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահման


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Վոլինի մարզ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած տեսանյութի համաձայն՝ Զելենսկին ծանոթացել է պետական սահմանի երկայնքով գտնվող պաշտպանական ամրությունների շինարարության ընթացքին։

«Այս ուղղությամբ մենք բավական լուրջ պաշտպանություն ունենք թե՛ զինծառայողների թվաքանակի և թե՛ պաշտպանական գծերի քանակության առումով», - հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից բոլոր մարզերում ծառայող սահմանապահների թիվն ավելացվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG