Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել փոխնախագահի իր նոր պաշտոնից։
X-ում գրառման մեջ Զարիֆը նշել է հրաժարականի մի քանի պատճառ, այդ թվում՝ իր նշանակումից հետո ճնշումների ենթարկվելը, մասնավորապես, երեխաների՝ ԱՄՆ քաղաքացիության պատճառով։
Զարիֆը հայտարարել է, որ ծրագրում է վերադառնալ ակադեմիա և ավելի քիչ կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա:
Զարիֆն այս տարվա օգոստոսի սկզբին էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ։
Իսկ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը Զարիֆը ղեկավարել է 2013-2021 թվականներին՝ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում։ Իրանի երկարամյա արտգործնախարարը համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։