Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ատոմակայանի հովացման աշտարակը պետք է քանդել. Գրոսսի


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն, Կիև, Ուկրաինա, 3-ը սեպտեմբերի, 2024թ.
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն, Կիև, Ուկրաինա, 3-ը սեպտեմբերի, 2024թ.

Ուկրաինայում գտնվող Զապորոժիե ատոմակայանի հովացման աշտարակը մեծ վնաս է կրել անցյալ ամիս հրդեհի հետևանքով և, հավանաբար, պետք է քանդվի, հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նա սեպտեմբերի 4-ին այցելել էր ատոմակայան:

«Այս մեծ կառույցը պիտանի չէ ապագա օգտագործման համար, ուստի այն հավանաբար ինչ-որ պահի կքանդվի», -X-ի էջում գրել է Գրոսսին:

  • Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավված է Ռուսաստանի կողմից 2022 թվականից: Օբյեկտը դարձել է բազմակի հարձակումների և դիվերսիաների թիրախ, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց:
  • Գրոսսին օգոստոսի կեսերին ասել էր, որ անվտանգության իրավիճակը «վատթարանում է»:

XS
SM
MD
LG