Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգություններ Չելյաբինսկի Կորկինո քաղաքում, կան տասնյակ ձերբակալվածներ


Չելյաբինսկ` Կորկինո, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Չելյաբինսկ` Կորկինո, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Չելյաբինսկի Կորկինո քաղաքում նախօրեին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 50 մարդ է ձերբակալվել։

Անկարգությունները սկսվել են տաքսիստ մի կնոջ սպանությունից հետո։ Նրա դին հայտնաբերվել է հոկտեմբերի 23-ին՝ մեքենայի մեջ, ըստ նրա գործընկերների, մարմնի վրա եղել են դանակի հարվածներ։

Հինգշաբթի երեկոյան Կորկինոյի բնակիչները հավաքվել են գնչուների ներկայացուցչության շենքի մոտ՝ երկու անձանց մեղադրելով հանցագործության համար։

Ըստ տեղական տելեգրամյան ալիքների՝ ցուցարարները քարեր, մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի վրա։ Դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայինները։ Անկարգությունները տարածվել են քաղաքի այլ փողոցներ, ցուցարարները գնչուներին պատկանող ևս մի քանի տուն ու ավտոմեքենա են հրկիզել։

Հաղորդվում է նաև կրակոցների ու երկու վիրավորի մասին։ Վիրավորների գործով 58-ամյա տեղի մի բնակիչ է ձերբակալվել՝ երկու մարդու սպանության փորձի մեղադրանքով։

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Քննչական կոմիտեն հաղորդել է կնոջ սպանության մեջ կասկածվող 17-ամյա տղայի ձերբակալության մասին։

Ըստ քննչականի՝ տաքսու վարորդի և կասկածյալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, վերջինս «կրծքավանդակի շրջանում դանակի առնվազն չորս հարված է հասցրել կնոջը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG