Ռուսական զորքերը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնդակոծել են Խերսոնի կենտրոնը։ Հարվածների հետևանքով բազմաբնակարան շենք է վնասվել։ Հաղորդվում է երկու վիրավորի մասին։
Շրջանի ռազմական վարչակազմի տվյալներով՝ հրթիռակոծվել են շրջանի ևս 24 բնակավայրեր։ Հինգ մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի հատվածներ, ենթակառուցվածքներ։
Կիևի մարզում ԱԹՍ բեկորներից էլեկտրահաղորդման գիծ է վնասվել։
Հոկտեմբերի 25-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ 63 հարվածային անօդաչու թռչող սարք են կիրառել։ Ուկրաինայի ԶՈւ նախնական տվյալների համաձայն՝ խոցվել է դրանցից 36-ը։