Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին այսօր հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։
«Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդման իսկությունը։
Կրուպեցը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ուղիղ գծով 10 կիլոմետր հեռավորության վրա։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ այն մոտ 300 բնակիչ ուներ։