Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին։
Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը բուֆերային գոտի ստեղծելու և Մոսկայի ռազմական մեքենան մաշեցնելու նպատակ ունի։
«Մենք հասնում ենք մեր նպատակներին»,- այսօր Տելեգրամի իր էջում գրել է Զելենսկին։
Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում վնասել են ռուսական ուժերի մատակարարման երրորդ կամուրջը։
Անցած կիրակի Ուկրաինայի ռազմօդային ուժերը հայտնել էին երկու կամուրջ շարքից հանելու մասին։