Մատչելիության հղումներ

Ըստ Իսրայելի օլիմպիական թիմի՝ որոշ մարզիկներ մրցումների ընթացքում սպառնալիքներ են ստացել


Օլիմպիական խաղերի բացումը Փարիզում, 26-ը հուլիսի, 2024թ․
Օլիմպիական խաղերի բացումը Փարիզում, 26-ը հուլիսի, 2024թ․

Իսրայելի օլիմպիական թիմը պնդում է, որ որոշ մարզիկներ Փարիզում մրցումների ընթացքում սպառնալիքներ են ստացել՝ Գազայի պատերազմում պաղեստինցի զոհերի, տարածաշրջանում հակամարտության ընդլայնման մտավախությունների ֆոնին։

Իսրայելի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Յաել Արադը AP-ի հետ զրույցում հայտարարել է, որ թիմի անդամները սպառնալիքներ են ստանում, որոնց նպատակը մարզիկներին «հոգեբանական տեռորի» ենթարկելն է։ Իսրայելցի պաշտոնյան, սակայն, մանրամնասներ չի պատմել։

Անցյալ շաբաթ Փարիզի դատախազները հետաքննություն են սկսել իսրայելցի մարզիկներին էլեկտրոնային փոստով ուղարկված մահվան սպառնալիքների գործով, իսկ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը հետաքննում է որոշ իսրայելցի մարզիկների առցանց տվյալների արտահոսքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG