Մատչելիության հղումներ

Ըստ Բլինքենի՝ Իսրայելն ընդունել է Գազայի հարցով առաջարկները, նույնը կոչ է անում «Համաս»-ին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թել Ավիվում, 19-ը օգոստոսի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Թել Ավիվում, 19-ը օգոստոսի, 2024թ․

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ առաջացած տարաձայնությունները լուծելու Վաշինգտոնի առաջարկը, ըստ Reuters-ի, հայտարարել է Իսրայելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հորդորելով ծայրահեղական «Համաս»-ին նույնն անել։

Բլինքենը լրագրողների հետ զրուցել է Իսրայելի պաշտոնյաների, այդ թվում՝ Նեթանյահուի հետ գրեթե երկու ժամ տևած հանդիպումից հետո:

Նախքան բանակցությունների մեկնարկը ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել էր, որ «սա վճռորոշ պահ է, հավանաբար լավագուն, գուցե վերջին հնարավորությունը պատանդներին տուն վերադարձնելու, կրակը դադարեցնելու և յուրաքանչյուրին կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհի վրա դնելու համար»։

Անցյալ շաբաթ Կատարում տեղի ունեցած բանակցություններն ընդմիջվեցին՝ առանց առաջընթաց գրանցելու։ Ակնկալվում էր, որ այս շաբաթ դրանք կվերսկսվեն՝ հիմնվելով Իսրայելի և «Համաս»-ի միջև տարաձայնությունները հաղթահարելու ԱՄՆ առաջարկի վրա:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հոսամ Բադրանն անցած շաբաթ մեկնարկած բանակցությունների ֆոնին հայտարարել էր, որ «Իսրայելի շարունակական գործողությունները խոչընդոտ են հրադադարի հարցում առաջընթացին»: «Համաս»-ի ներկայացուցիչները չեն մասնակցել անցած շաբաթ Կատարում տեղի ունեցած բանակցություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG