Իսրայելը բարդ բանակցություններ է վարում Գազայի հատվածում պատանդներին վերադարձնելու համար, սակայն ունի նաև սկզբունքներ, որոնք պետք է պահպանի իր անվտանգության համար, կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Կան բաներ, որոնց շուրջ մենք կարող ենք ճկուն լինել, և կան բաներ, որոնց շուրջ մենք չենք կարող ճկուն լինել, և մենք պնդում ենք դրանք: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կարելի է տարբերակել այս երկուսը»,- ասել է նա:
Վարչապետ Նեթանյահուն հավելել է, որ «Համաս»-ը, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, «համառ» է հրադադարի շուրջ բանակցություններում, և կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել այս խմբավորման գրոհայինների վրա հաջորդ շաբաթ բանակցությունների նոր փուլից առաջ: