Մատչելիության հղումներ

Յուլիա Նավալնայայի նկատմամբ հեռակա կարգով կալանք է սահմանվել


Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանն այսօր հեռակա կարգով կալանավորել է տարեսկզբին ռուսական բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու այրի Յուլիա Նավալնայային։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Դատարանի տարածած հայտարարության համաձայն՝ Յուլիա Նավալնայան մեղադրվում է ծայրահեղական գործունեության համար։

«Յուլիա Բորիսովնան թաքնվել է նախաքննական մարմնից, ուստի նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա նախնական կալանքը», - նշում է Բասմաննի շրջանի դատարանը՝ հավելելով, որ կալանքի ժամկետը հաշվարկվելու է Նավալնայայի «արտահանձնման կամ Ռուսաստանի տարածքում ձերբակալության պահից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG