Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սադրանքներ է ծրագրում. Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Արմատական ընդդիմությունը ընտրություններից առաջ և հետո փորձելու է ապակայունացնել իրավիճակը երկրում, ընդհուպ մինչև իր որոշ առաջնորդների լիկվիդացումն, ինչը, իր հերթին, «կարող է զանգվածային անկարգությունների հանգեցնել», այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարող են պետական հաստատությունների վրա հարձակման փորձեր ձեռնարկվել, որոնց, ընդդիմության հաշվարկով, հաջորդելու է բռնի իշխանափոխությունը», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Կոբախիձեի պնդմամբ՝ վրացական ընդդիմությունն այս ամենը ծրագրում է, որովհետև ընտրություններում հաղթելու որևէ հույս չունի։

Ընտրությունները Վրաստանում հոկտեմբերի 26-ին են նշանակված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG