Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտահոգված է ընդդիմադիր կուսակցություններն արգելելու Վրաստանի իշխանությունների հայտարարություններով


Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, արխիվ
Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, արխիվ

Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի վարչապետի և «Վրացական երազանք»-ի այլ ներկայացուցիչների հայտարարություններով՝ կապված ընդդիմադիր կուսակցությունների արգելքի հետ։

Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն Թբիլիսիին հիշեցրել է «ժողովրդավարության հիմնական սկզբունքները հարգելու անհրաժեշտության մասին, որոնց հիմնական տարրերից մեկը քաղաքական բազմակարծությունն է»։

«Ամուր և համախմբված ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն առանցքային են ԵՄ-ին անդամակցելու գործընթացում», - ասել է նա:

Պետեր Ստանոն շեշտել է, որ ԵՄ-ն ակնկալում է՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները կլինեն մրցակցային՝ միջազգային չափանիշներին համապատասխան և կարտացոլեն վրաց ժողովրդի կամքը։

  • «Վրացական երազանք»-ը նախորդ շաբաթ հայտարարեց, որ ընտրություններում հաղթելու և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժումը» կհայտարարվի հակասահմանադրական կուսակցություն։
  • Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելը ժողովրդավարական գործընթաց է, և տարբեր երկրներում կուսակցություններ արգելելու մի քանի օրինակ է բերել։

XS
SM
MD
LG