Մատչելիության հղումներ

Yandex Music-ն արգելափակել է Kasta ռեփ խմբի նոր ալբոմը


Kasta-ի համերգը ռուսաստանյան ակումբներից մեկում, 2011թ․
Kasta-ի համերգը ռուսաստանյան ակումբներից մեկում, 2011թ․

Ռուսական Yandex Music ծառայությունն արգելափակել է ընդդիմադիր հայացքներով հայտնի Kasta ռեփ խմբի նոր ալբոմը։

«Արտասահմանյան ռեփի նորություններ» ալբոմը լսել ցանկացողները ստանում են հաղորդագրություն, որում ասվում է՝ այն «հասանելի չէ «Ռոսկոմնադզոր»-ի խնդրանքով»:

Ալբոմը թողարկվել է սեպտեմբերի 6-ին: Չորս օր անց Կրեմլի գաղափարական աջակից «Ռուսաստանի վետերաններ» խումբը պահանջել է ռեփերներին ճանաչել «օտարերկրյա գործակալներ» և հետաքննել նրանց գործունեությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածով։

Խումբը լքել է Ռուսաստանը 2022 թվականին՝ հայտնելով իր անհամաձայանությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG