Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հերթական քրեական գործն է հարուցվել Նևզորովի դեմ


Ռուսաստանցի հրապարակախոս Ալեքսանդր Նևզորով, արխիվ
Ռուսաստանցի հրապարակախոս Ալեքսանդր Նևզորով, արխիվ

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովի դեմ: «Ֆոնտանկա» պարբերականի փոխանցմամբ՝ Նևզորովը մեղադրվում է «օտարերկրյա գործակալների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների կատարումից խուսափելու համար»։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Նևզորովին ներառել է «օտարերկրյա գործակալների» ցուցակում անցյալ տարվա ապրիլին։

Թե որ կանոններին չի հետևել Նևզորովը, պարբերականը չի նշում։

Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված անձը պարտավոր է իր բոլոր հրապարակումները՝ ներառյալ համացանցում տեղադրված գրառումները, նշել համապատասխան մակագրությամբ: Բացի այդ, նա պարտավոր է պարբերաբար իշխանություններին ներկայացնել իր եկամուտների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ:

«Օտարերկրյա գործակալ» ծանուցումը չնշելու համար Նևզորովն արդեն չորս անգամ տուգանվել է վարչական մեղադրանքով։ Բացի այդ, ռուսական դատարանը նրան ելույթների համար դատապարտել է տուգանքի՝ «ատելություն հրահրելու» հոդվածով։

Սա Նևզորովի դեմ առաջին քրեական գործը չէ։ 2022 թվականի մայիսի 6-ին դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալել է, իսկ 2023-ի փետրվարին նա հեռակա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի Մարիուպոլ և Բուչա քաղաքներում ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հանցագործությունների մասին հրապարակումների համար։

Ալեքսանդր Նևզորովը տեղափոխվել է արտասահման Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո։ Նա արմատապես հակակրեմլյան դիրք է գրավում և միանշանակ սատարում է Ուկրաինային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG