Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի դատախազությունը բեկանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը, այս մասին հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը։
Նրա հրապարակած փաստաթղթում նշվում է, որ գործի նյութերն ուղարկվել են Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության բաժին։
«Սա չի նշանակում, որ քրեական գործ կբացվի, դա նշանակում է, որ նրանք կմտածեն, թե ինչպես այլ կերպ ներկայացնեն Ալեքսեյ Նավալնիի սպանությունը», - պարզաբանել է Ժդանովը։
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահացել է փետրվարին:
Տարեվերջին Կրեմլի 47-ամյա կոշտ քննադատին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկը՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան։
Նավալնին ճաղերի ետևում հայտնվեց շուրջ երեք տարի առաջ, օգոստոսին դատարանն էլ ավելի էր խստացրել նրա պատիժը՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։