Մատչելիության հղումներ

Windows-ի գլոբալ խնդիրն օդանավակայանների, ավիաընկերությունների, բանկերի աշխատանքի խափանման է հանգեցրել


Windows-ի խափանումներ են գրանցվել ամբողջ աշխարհում․ հազարավոր համակարգիչներ բախվել են այսպես կոչված BSOD (Blue screen of death - մահվան կապույտ էկրան) խնդրին։

Խոշորագույն ավիափոխադրողներն, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը դադարեցրել են թռիչքները կապի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Sky news-ը։

Կապի սերվերների մասսայական խափանումներ են գրանցվել նաև բանկային համակարգում, հեռահաղորդակցական ընկերություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդիչներում, սուպերմարկետներում։

Sky News հեռուստաընկերությունը չի կարողացել հեռարձակել իր առավոտյան թողարկումը։ Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, հայտնում է, որ խնդիրներն ունի, որոնք ազդում են թռիչքների վրա։

Հազարավոր Windows սարքեր միայն կապույտ էկրան են ցույց տալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG