Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ընդդիմության գրասենյակներում


Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է՝ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Բերման է ենթարկվել «Հանուն փոփոխության» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան։

Իշխանությունների հեռացման պահանջով արդեն մեկ շաբաթ է Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում, դրանք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Երեկ երեկոն ոստիկանությունը դարձյալ ցրեց հավաքը՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ կիրառելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG