Մատչելիության հղումներ

Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի պատճառով


Ծեծկռտուք Դորտմունդի մարզադաշտում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուների միջև, 18-ը հունիսի, 2024թ․
Ծեծկռտուք Դորտմունդի մարզադաշտում Վրաստանի և Թուրքիայի հավաքականների երկրպագուների միջև, 18-ը հունիսի, 2024թ․

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին Դորտմունդի մարզադաշտում նրանց երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Վրաստանը տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիան՝ 25 հազար եվրոյով։

Հունիսի 18-ի հանդիպումը ավարտվել էր Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մարզադաշտի տրիբունայում ծեծկռտուքը տեղի էր ունեցել մինչ խաղի մեկնարկը։

Մեկ այլ որոշմամբ, 20 հազար եվրոյով տուգանվել է Գերմանիան՝ Չեխիայի ու Թուրքիայի դեմ Պորտուգալիայի խաղերի ժամանակ խաղադաշտի անվտանգությունը չապահովելու համար, երբ խաղերից առաջ և հետո ֆաները ներխուժել էին խաղադաշատ Ռոնալդոյի հետ լուսանկարվելու համար։

Եվրոպայի առաջնության խմբային մրցափուլում 24 ֆեդերացիաներից տուգանքներից խուսափել են միայն Իսպանիան և Սլովակիան, իսկ մյուս բոլոր ֆեդերացիաների տուգանքները միասին վերցրած հասել են 1,3 միլիոն եվրոյի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG