Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնել է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին և մասնակցելու հուլիսի 10-ին պլանավորված գործընկեր-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
Հաղորդում է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։