Մատչելիության հղումներ

Վորոնեժի մարզում անօդաչուի հարվածից զինամթերքի պահեստ է այրվում


Ռուսաստան - Անօդաչուի հարվածին հաջորդած հրդեհ Վորոնեժի մարզում, արխիվ
Ռուսաստան - Անօդաչուի հարվածին հաջորդած հրդեհ Վորոնեժի մարզում, արխիվ

Ռուսաստանի Վորոնեժի մարզի Պոդգորենսկի շրջանում այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո հրդեհ է բռնկվել պահեստում, որտեղ «պայթյունավտանգ առարկաներ» էին պահվում, հաղորդում են տեղական իշխանությունները: Խոսքը ենթադրաբար զինամթերքի պահեստի մասին է, նշում է «Ազատության» "Настоящее время" ծրագիրը:

Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի փոխանցմամբ՝ անօդաչուները խոցվել են հակաօդային պաշտպանության կողմից, իսկ հրդեհը բռնկվել է դրանց վայր ընկած բեկորներից:

Ըստ Գուսևի՝ տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների ծառայությունները և զինվորականները ջանում են մարել հրդեհը: Իշխանություններն ավտոբուսներ են պատրաստել մերձակա բնակավայրերից բնակչության հնարավոր տարհանման համար:

Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ Պոդգորենսկի շրջանի բնակավայրի տարածքում արտակարգ իրավիճակ է սահմանվել, բնակիչներին տարհանում են: Բնակավայրի անունը չի հրապարակվում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության առավոտյան հաղորդագրությունում Վորոնեժի մարզի վրա անօդաչուների հարձակումը չի հիշատակվում, նշված է միայն Բելգորոդի մարզի երկնքում խոցված մեկ անօդաչու թռչող սարքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG