Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ուժայինները հատուկ գործողություններ են սկսել Վոլգոգրադի մարզում գտնվող կալանավայրում


Վոլգոգրադի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը
Վոլգոգրադի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը

Ռուսաստանի ուժայինները հատուկ գործողություններ են սկսել Վոլգոգրադի մարզում գտնվող կալանավայրում, որտեղ այսօր մի խումբ դատապարտյալներ պատանդ են վերցրել մի խումբ բանտային աշխատակիցների։ Այս մասին գրում են ուժային կառույցներին մոտ գտնվող Mash, Shot և Baza տելեգրամյան ալիքները։

Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են խիստ ռեժիմի ուղղիչ գաղութը, որտեղ կարգապահական հանձնաժողովի նիստ էր ընթանում։ Հաղորդվում է զոհերի մասին։

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութեր՝ ենթադրաբար կալանավայրում նկարահանված։ Տեսանյութում գաղութը գրաված կալանավորներն իրենց անվանում են «Իսլամական պետության մոջահեդներ»։

Ձայնագրության մեջ երևում են չորս պատանդներ, որոնցից երեքն ըստ ամենայնի՝ մահացած են, հարձակվողները դանակներով են զինված։

Գաղութի գրավման փաստը հաստատել է Դաշնային քրեակատարողական ծառայության տարածքային վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ «միջոցներ են ձեռնարկվում պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ, հայտնի չէ, թե քանի հոգի են գերեվարվել»։

Baza հրատարակությունը պնդում է, որ հինգ պատանդների, այդ թվում՝ գաղութի ղեկավար Անդրեյ Դևյատովին, հաջողվել է փախչել։ Նույն աղբյուրի համաձայն Դևյատովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Չհաստատված տեղեկությունների համաձայն, պատանդառուները գումար և ուղղաթիռ են պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG