Մատչելիության հղումներ

Վոլգոգրադի մարզի կալանավայրում ծավալված իրադարձություններն ավարտվեցին 8 հոգու մահով


Ռուսաստանի ազգային գվարդիան հայտնում է, որ դիպուկահարների կրակոցներով սպանվել են 4 բանտարկյալները, որոնք պատանդ էին վերցրել գաղութի 8 աշխատակիցների և ևս 4 կալանավորի։

Գաղութի 4 աշխատակիցներ մահացել են նրանց պատանդ վերցրած բանտարկյալների դանակների հարվածների հետևանքով, երեքը՝ տեղում, մեկը՝ հիվանդանոցում։

Դիմադրություն ցուցաբերած մյուս չորս աշխատակիցները վիրավորվել են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Չորս պատանդավորված կալանավորները ևս վիրավորվել են, հայտնում է Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը։

ՔԿԾ ծառայությանը մոտ կանգնած Տելեգրամ ալիքներից մեկի հրապարակած տեսանյութում գաղութը գրաված 4 բանտարկյալները, որոնք իրենց «Իսլամական պետության մարտիկներ» են անվանել, դանակները ձեռքներին կանգնած են ՔԿԾ-ի համազգեստով երեք դիակների և մեկ վիրավորի կողքին։

One Telegram ալիքը գրել է, որ հանցագործներից երկուսը Ուզբեկստանից են, երկուսը՝ Տաջիկստանից։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Մեկ այլ տեսանյութում բանտարկյալներից մեկն ասում է, թե բանտի աշխատակիցները խախտել են մահմեդականների իրավունքները։

«Մենք սպանեցինք նրանց, ովքեր նվաստացնում և խոշտանգում էին մուսուլմաններին։ Նրանք մեզանից գրքեր են խլել, ոմանցից՝ աղոթքի գորգեր։ Մենք նրանց հետ նույնն արեցինք։ Ոչ մի ներում»,- ասել է տեսանյութի տղամարդը։

Տեսանյութերից մեկում չորս բանտարկյալները կանգնած են արաբերեն մակագրությամբ սև պաստառի մոտ և բացականչում են «Ալլահ աքբար»։ Նրանցից մեկը համազգեստով մարդ է բռնած պահում։

Մեկ այլ տեսանյութում մի կալանավոր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է անում կատարել նրանց պահանջները, հավելելով, որ ինքը բժշկի կարիք ունի։ Հեռուստատեսությամբ հաղորդված կարճ մեկնաբանությամբ Պուտինն ասել է, որ քրեակատարողական ծառայությունը իրեն զեկուցել է իրավիճակի մասին։

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ Վոլգոգրադի մարզի իմամը եկել էր բանակցելու պատանդներ վերցրած բանտարկյալների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքի մոտ թիվ 19 քրեակատարողական հիմնարկում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի աշխատակիցների։

ՕՄՈՆ-ը հատուկ գործողություն է իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG