Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պահանջում են «բեկանել առաջին ատյանի դատավճիռը՝ ճանաչելով Գասպարյանի անմեղությունը»։
Հուլիսի 9-ին դատարանի որոշմամբ՝ Գասպարյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն, ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ մի դեպքում վաղեմության ժամկետները լրանալու հիմքով, մյուսի դեպքում՝ համաներմամբ։
Վճռի հրապարակումից հետո Գասպարյանը հայտարարել էր, որ անմեղ է։
Գասպարյանը մեղադրվում է պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։