Մատչելիության հղումներ

Թեյլոր Սվիֆթի համերգների ժամանակ ծրագրվող հարձակումը նպատակ ուներ սպանել հազարավոր մարդկանց. ԿՀՎ


Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի այս ամսվա սկզբին Վիեննայի համերգների ժամանակ հարձակման խափանված դավադրության մեջ կասկածվողները փորձել են սպանել «տասնյակ հազարավոր» երկրպագուների, ասել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։

Վերջինիս խոսքով՝ հետախուզական վարչությունը, սակայն, բացահայտել է սա և մի շարք անձանց ձերբակալել։ AP-ի հաղորդմամբ՝ Քոհենը նշել է, որ ԿՀՎ-ն և նրա գործընկերները Ավստրիայի իշխանություններին հայտնել են այս ահաբեկչության ծրագրի մասին։

Ավստրիայի պաշտոնյաները հայտնել են, որ գլխավոր կասկածյալը՝ 19-ամյա ավստրիացին, ոգեշնչված է եղել «Իսլամական պետությունից» և ծրագրել է հարձակումն իրականացնել մարզադաշտից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG