52-ամյա Վ․Հ-ին կալանավորելու որոշում է կայացվել՝ յություբյան իր ալիքի միջոցով 2024-ի մարտ-ապրիլ ամիսների մի քանի եթերների ժամանակ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու մեղադրանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Ազատության» տեղեկություններով՝ խոսքը «Ազգային-ժողովրդական բևեռ»-ի անդամ Վարդան Հակոբյանի մասին է։
Կոմիտեն նշում է, որ 2023-ի սեպտեմբերին Վ․Հ․-ն լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։