Մատչելիության հղումներ

«Վագների» հետ կապված տելեգրամյան ալիքը հաստատել է Մալիում վարձկանների մահվան մասին տեղեկությունները


«Վագների» վարձկաններից մեկը, արխիվ
«Վագների» վարձկաններից մեկը, արխիվ

"Разгрузка Вагнера" տելեգրամյան ալիքը հաստատել է Մալիում Տուարեգի զինված խմբավորումների հետ մարտերում «Վագների» վարձկանների մահվան մասին տեղեկությունները։

Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող զինված խմբավորումները երեկ հայտարարել են, որ ջախջախել են կառավարական ուժերի զինված շարասյունը, որի հիմնական կազմում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններ էին, խլել են նրանց մեքենաներն ու զրահամեքենաները։

Reuters-ի տվյալներով՝ «Վագներ»-ի առնվազն 20 վարձկան է սպանվել։

«Վագներ»-ը հայտարարել է, որ իրենց մարտիկները՝ հրամանատար Սերգեյ Շևչենկոյի գլխավորությամբ, հուլիսի 22-ից հուլիսի 27-ը կռվել են Թին-Զաուատին գյուղի շրջակայքում։ «Վագներ»-ի վարձկանները ետ են մղել մի քանի հարձակումներ, սակայն վերջին երկու օրվա ընթացքում «հակառակորդը կիրառել է ծանր զենքեր և անօդաչու սարքեր»:

«Վերջին ռադիոհաղորդագրությունը ստացել ենք հուլիսի 27-ին, ժամը 17:10-ին. «մնացինք երեքով, շարունակում ենք պայքարը»,- ասվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հայտարարությունում։

2012 թվականից Մալիում քաղաքական իրավիճակն անկայուն է։ Գործող կառավարությունն իշխանության է եկել 2020 թվականի հեղաշրջման արդյունքում։ Ներկայիս իշխանություններին աջակցում է Ռուսաստանը, այդ թվում՝ «Վագների» հետ կապված զինված կառույցների օգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG