Մատչելիության հղումներ

Մալիում հայտարարում են «Վագներ»-ի վարձկանների սպանվելու մասին


Արխիվ
Արխիվ

Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մալիի Տուարեգի զինված խմբավորումները հայտարարել են, որ սպանել կամ վիրավորել են տասնյակ կառավարական զինվորների և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբի վարձկաններին։

Մալիի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ ապստամբների հարձակման հետևանքով երկու զինվոր է զոհվել, և 10-ը՝ վիրավորվել: Բանակը հայտնել է, որ իր զորքերը սպանել են մոտ 20 ապստամբների և ոչնչացրել մի քանի մեքենաներ:

  • «Վագներ»-ը ներգրավվել էր Ուկրաինայում ռուսական պատերազմի ամենակատաղի մարտերին, սակայն հետագայում նրա ճակատագիրը կասկածի տակ դրվեց, երբ խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը 2023-ի օգոստոսի 23-ին իրեն ուղեկցող զինակիցների հետ զոհվեց կասկածելի պայմաններում տեղի ունեցած ավիավթարից:։ Դրանից որոշ ժամանակ առաջ՝ հունիսի 23-ին, նա փորձել էր ռազմական ապստամբություն իրագործել, սակայն հետագայում այն դադարեցրել։
  • Մալին, որտեղ ռազմական իշխանությունները զավթել են իշխանությունը 2020 և 2021 թվականներին հեղաշրջումների արդյունքում, պայքարում է տասնամյակներ ձգվող իսլամիստական ապստամբության դեմ: Այնտեղ հայտարարվում է, որ ռուսական ուժերը ոչ թե «Վագներ»-ի վարձկաններ են, այլ «մարզիչներ», որոնք օգնում են տեղի զորքերին Ռուսաստանից գնված տեխնիկայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG