Մատչելիության հղումներ

Ուկրաինական զորքերը «շահեկան դիրքեր են զբաղեցրել» Վոլչանսկում և Խարկովի մարզում․ ԶՈՒ ԳՇ


Խարկով, 14-ը մայիսի, 2024թ․
Խարկով, 14-ը մայիսի, 2024թ․

Ուկրաինական զորքերն «ավելի շահեկան դիրքեր են զբաղեցրել» Վոլչանսկում և Խարկովի մարզում, երեկ ուշ երեկոյան հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Լուկյանցիի և Վոլչանսկի շրջաններում մեր զինծառայողների կյանքը փրկելու և կորուստներից խուսափելու համար ստորաբաժանումները մանևրել են և տեղափոխվել առավել շահեկան դիրքեր», - ասված է հայտարարությունում։

Վոլչանսկն ու Լուկյանցին գտնվում են Խարկովի մարզի հյուսիսում՝ Ռուսաստանի սահմանին մոտ։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր զեկույցում գրում է, որ Ռուսաստանի հարձակողական գործողությունների տեմպերը Խարկովի մարզի հյուսիսում վերջին 24 ժամվա ընթացքում դանդաղել են։

Վերլուծաբանները նշում են, որ ռուսական բանակի հարձակողական գործողության բնույթը համապատասխանում է այն վարկածին, որ նրանց առաջնահերթությունը բուֆերային գոտի ստեղծելն է, այլ ոչ թե Խարկովի շրջան ավելի խորը ներթափանցելը։

Վերջին օրերին ռուսները շարունակում էին ինտենսիվ հարձակումները Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ, որտեղ արդեն գրավել են մի շարք բնակավայրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG