Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածների հետևանքով երկու հոգի զոհվել է Ուկրաինայի արևելքում


Տուն Խարկովում ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, մայիս, 2024թ.
Տուն Խարկովում ռուսական հարվածից հետո, Ուկրաինա, մայիս, 2024թ.

Ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում, հաղորդում են ուկրաինական տեղական իշխանությունները։

Ռուսական կառավարվող ռումբերը դարձել են երկու խաղաղ բնակչի մահվան պատճառ արևելյան Ուկրաինայի Տորեցկ քաղաքում և լրջորեն վնասել երկու բնակելի շենք, ասել է Դոնեցկի մարզի նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինը։

Նա Telegram-ում գրառման մեջ պնդել է, որ ռուսական ուժերը երեք ռումբ են տեղադրել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանային մայրաքաղաք Դոնեցկից հյուսիս գտնվող քաղաքում:

Ֆիլաշկինի և Դոնեցկի շրջանային դատախազության հրապարակած լուսանկարներում երևում են ավերված բազմաբնակարան շենքերի ամբողջ բլոկներ և փլատակներ փողոցի երկայնքով:

Դոնեցկի դատախազությունը նաև հայտնել է, որ վեց մարդ վիրավորվել է, երբ ռուսական կառավարվող ռումբը պայթել է Տորեցկից հյուսիս-արևմուտք գտնվող այլ բնակավայրում։

Հարավային Խերսոնի շրջանի նահանգապետը հայտնել է, որ ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել է շրջանի գլխավոր վարչական կենտրոնից հյուսիս գտնվող գյուղի մի բնակիչ։ Ռուսական հրթիռակոծությունները հարվածել են սևծովյան Օդեսա քաղաքի նավահանգստային օբյեկտներին:

XS
SM
MD
LG