Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով հաջորդ համաժողովը կարող է գումարվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրություններից առաջ


Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովում, Բյուրգենստոկ, 16 հունիսի, 2024թ.
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովում, Բյուրգենստոկ, 16 հունիսի, 2024թ.

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հայտնել է, որ Ուկրաինայի խաղաղության հարցով հաջորդ համաժողովը կարող է տեղի ունենալ մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին հայտնել է The Guardian բրիտանական պարբերականը:

«Այս շաբաթավերջին Շվեյցարիայում ավարտված բանակցություններից հետո հաջորդ գագաթնաժողովը, որի նպատակը կլինի գտնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհը, կարող է գումարվել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է նախարարը:

Հունիսի 15-ից 16-ը Շվեյցարիայում՝ Բյուրգենստոկի ավանում, տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով առաջին խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 80 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գագաթնաժողովի ավարտին մասնակիցների մեծ մասն ընդունել է հռչակագիր, մի շարք երկրներ՝ ներառյալ Հայաստանը, չեն ստորագրել այդ փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG