Ռուսաստանի սիբիրյան Կեմերևո քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, 90 մարդ վիրավորվել, տուժածների թվում կան նաև երեխաներ, հայտնում է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը։
Ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակած լուսանկարների և տեսանյութերի համաձայն, տրամվայներից մեկը կորցրել է կառավարումը և բախվել կանգառում գտնվող մյուս տրամվային։
Կեմերևոն մոտ 540 հազար բնակիչ ունեցող քաղաք է, որը գտնվում է Արևմտյան Սիբիրում, ածխի արդյունահանման խոշոր տարածաշրջանում, որը հայտնի է որպես Կուզբաս: