Մատչելիության հղումներ

Չեխիայում գնացքների բախումից 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել


Պարդուբիցեում երկու գնացքների բախումներից հետո վագոնը դուրս է եկել գծերից, 5-ը հունիսի, 2024թ․
Պարդուբիցեում երկու գնացքների բախումներից հետո վագոնը դուրս է եկել գծերից, 5-ը հունիսի, 2024թ․

Չեխիայում մարդատար և բեռնատար գնացքների բախումից առնվազն 4 մարդ, է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։

Վթարը տեղի է ունեցել հունիսի 5-ի ուշ երեկոյան՝ Պրահայից մոտ 100 կիլոմետր դեպի արևելք գտնվող Պարդուբիցե քաղաքում։

Ռակուշանի խոսքով՝ ուղևորատար գնացքում ավելի քան 300 մարդ է եղել։

Փրկարարները դեպքի վայրում, Չեխիա, 5-ը հունիսի, 2024թ․
Փրկարարները դեպքի վայրում, Չեխիա, 5-ը հունիսի, 2024թ․

RegioJet մասնավոր ընկերության արագընթաց մարդատար գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովակիայի Կոշիցե քաղաք։ Ուկրաինացիները հաճախ են օգտվում այս երթուղուց՝ Սլովակիայով դեպի ուկրաինական Չոպ քաղաք հասնելու համար։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազաներին, տեղի ունեցածը մեծ ողբերգություն որակել։

Վթարի հավանական պատճառների մասին դեռ չի հաղորդվում։ Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան ասել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է։

Փրկարարները դեպքի վայրում, Պարդուբիցե, 5-ը հունիսի, 2024թ․
Փրկարարները դեպքի վայրում, Պարդուբիցե, 5-ը հունիսի, 2024թ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG