Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Առաջին օրվանից, երբ Հարավային Աֆրիկան ներկայացրեց այս հայցը, մենք պաշտպանեցիք այդ քայլը և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք նաև սկսել ենք աշխատել, որ իրավական տեսանկյունից տեսնենք, թե ինչպես և ինչ հիմունքներով կարող ենք միանալ այս հայցին», - ասել է Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ իրավաբանական հիմնավորումներն ամբողջացնելուց հետո Միջազգային քրեական դատարան կներկայացնեն հայցին պաշտոնապես միանալու իրենց հայտարարությունը։