Մատչելիության հղումներ

Ցույցեր Աբխազիայում՝ ձերբակալված ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով


Ցույցեր Աբխազիայում․ ընդդիմադիրների ձերբակալությունից հետո ցուցարարները ճանապարհներ ու կամուրջներ են փակել՝ պահանջելով նրանց ազատ արձակել։

Տեղական աղբյուրները գրում են՝ ձերբակալվածները դեմ են Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը։ Ընդդիմությւոնից հայտարարում են՝ նրանց ձերբակալել են համաձայնագրի թեմայով հանրային քննարկումից հետո և տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են որակում։

Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են՝ ընդդիմադիրներին ձերբակալել են հակաօրինական գործողությունների համար, իշխանամետ АМРА-life տելեգրամյան ալիքի տվյալներով նրանք ներգրավված են Աբխազիայի խորհրդարանի առջև տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ծեծի է ենթարկվել պատգամավոր Ալմաս Ակաբան։

Ընդդիմությունը պնդում է ՝ նրանց ձերբակալությունը ապօրինի է՝ չարդարացված կոպտությամբ։

Ռուսաստանի ու Աբխազիայի միջև այս համաձայնագրով ռուսական ընկերությունները կարող են Աբխազիայի տարածքում ներդրումային ծրագրեր իրականացրել, այն ստորագրվել է հոկտեմբերին, նոյեմբերի 15-ին էլ խորհրդարանը վավերացման հարցը պետք է քննարկի։ Ընդդիմությունը հայտնել է այդ օրը ցույցեր անցկացնելու մտադրության մասին՝ համաձայնագիրը չեղարկելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG