Ինքնահրկիզման փորձ, 8 ձերբակալված. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառակետերում էր: Տեսչականը ստուգումներ է իրականացրել ու 1 տոննայից ավելի միս առգրավել՝ մորթը սպանդանոցային պայմաներում չկատարելու հիմնավորմամբ:
«Միսը մորթել եմ, բերել Երևան, առգրավում են որպես թուղթ չունեմ։ Էս հարցին ես լուծում եմ ուզում, եթե ոչ, բենզին եմ լցնում վրաս», - ասաց ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին։
Ինքահրկիզումը կանխվեց, բայց ծեծկռուք սկսվեց ոստիկանության և աշխատակիցների միջը: «Ազատության»-ը Ոստիկանությունից փոխանցեին՝ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում քաղաքացիներից 8 հոգի խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով է ձերբակալվել: Այժմ նրանցով Քննչական կոմիտեն է զբաղվում։
Արարատի մարզի բնակիչներն իրենց հերթին պնդեցին՝ Վեդի համայնքում սպանդանոց չկա, մյուս համայնքներ հասցնելը դժվար ու ծախսատար է։
Վերջին տարիներին մսավաճառները մեկ անգամ չէ, որ ակցիաներ են արել՝ բողոքելով սպանդանոցների բացակայությունից կամ դրանց անմատչելիությունից: Տեսչական մարմինի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը մինչդեռ այլ բան է պնդում։
«Բոլոր մարզերում ունենք գրանցված սպանդանոցներ, որոնք անգամ աջակցվել են կառավարության կողմից, բայց գնահատականն, ենթադրում ենք, արդյունքում նա է, որ ժողովուրդը չի օգտվում այդ ծառայությունից, այսինքն՝ իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել, չգնալ», - ասաց նա։
Հայաստանում 101 սպանդանոց կա, բայց ծառայություն մատուցում է մոտ 60 տոկոսը։ Կան նաև չգործող սպանդանոցներ։ Ընդ որում դրանցից 3-ը ինքնահրկիզման փորձ արած տղամարդու՝ Շիրակի մարզում են, ևս մեկը՝ Վայոց Ձորում:
ՍԱՏՄ-ից խոստանում են՝ ստուգումները շարունակվելու են, վաղը նույն շուկան կարող են գնալ, քանի որ այսօր աշխատանքը կիսատ է մնացել, իսկ իրենք գիտեն՝ «շուկաներում և խանութներում ոչ սպանդանոցային մսի մեծ շրջանառություն կա», խնդիրը այժմ սրվել է, քանի որ առգրավված միսը նաև ոչնչացնում են։
Պետրոսյանը հավաստիացրեց՝ ստուգումները լինելու են տարին 12 ամիս, սպանդանոցներից չօգտվելու պատճառով որոշները փակվել էին, սակայն գալիք տարեսկզբին նորերը կբացվեն: Կառավարության՝ առգրաված մսեղիքը ոչնչացնելու որոշումից հետո, ըստ նրա, սպանդանոցներում մորթը 5 անգամ աճել է։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.