Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով ավելի քանի 5000 բնակիչ մեկուսացման մեջ է հայտնվել։ Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդին, Քարակոփ բնակավայրեր հիմա փրկարարներն են գնում դժվարանցանելի անտառային ճանապարհներով, ամենագնացներով և տեղացիներին ջուր, սնունդ են տեղափոխում։
Իշխանությունները պնդում են, որ դեպի այդ գյուղեր գրունտային ճանապարհ է կառուցվում։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 17 կամուրջ է փլվել, դրանցից 5-6-ը՝ բովականին խոշոր։
Վրաստան տանող միջպետական ճանապարհին ևս բազմաթիվ են ավերածությունները հեղեղների հետևանքով։ Երկաթգծի մի ամբողջական հատված դարձել է ոչ երթևեկելի։ Ճանապարհին կայանած են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ բեռնատար։ «Ազատության» հետ զրույցում վարորդը պատմեց, որ մեքենան ջրի տակն է անցել, ինքն ու հայրը ստիպված բարձրացել են տանիքին, որ փրկվեն։ Այնտեղ են գտնվել ժամեր շարունակ։
Մյուս մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.