Աղստև գետը Հաղարծինում, տեղացիների խոսքով, քշել տարել է մեկ բնակելի տուն և մեկ կիսակառույց շենք: Նրանք «Ազատությանն» ասացին՝ բնակիչները չեն տուժել, բայց նրանց գույքը հիմնովին ոչնչացել է:
Հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերը վարարել է: Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Հաղորդվում է առնվազն երեք զոհի մասին։