Մատչելիության հղումներ

Թրամփը Կրթության դաշնային դեպարտամենտը փաստացի լուծարելու գործընթաց է սկսել


Թրամփը սպիտակ տանը, աշակերտների ներկայությամբ ստորագրում է Կրթության դաշնային դեպարտամենտը լուծարելու հրամանագիրը, 20-ը մարտի, 2025թ․
Թրամփը սպիտակ տանը, աշակերտների ներկայությամբ ստորագրում է Կրթության դաշնային դեպարտամենտը լուծարելու հրամանագիրը, 20-ը մարտի, 2025թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Կրթության դաշնային դեպարտամենտը փաստացի լուծարելու հրաման է ստորագրել։

Հրամանագիրը ստորագրվել է Սպիտակ տանը կազմակերպված արարողության ժամանակ՝ ուսանողների և ուսուցիչների ներկայությամբ։

Reuters-ը նշում է, որ սա երկու ամիս առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Թրամփի նախընտրական խոստումներից էր՝ պետական մարմինների աշխատանքի արմատական վերափոխման և ծախսերի կրճատման համատեքստում։

Այս քայլով կրթության ոլորտը հանձնվում է նահանգների և տեղական խորհուրդների հսկողությանը: Գործակալության ամբողջական փակման համար հարկավոր է ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը։ Reuters-ը, սակայն, նշում է, որ այնտեղ Թրամփն այդքան ձայներ չունի՝ այն իրագործելու համար։

«Մենք պատրաստվում ենք կրթությունը հետ բերել նահանգներ, այնտեղ է դրա տեղը», - ասել է Թրամփը՝ որոշումը համարելով ճիշտ։ ԱՄն նախագահը նաև հայտարարել է, որ հրամանը «որքան հնարավոր է շուտ» պետք է իրականացվի։

Դեմոկրատները կարծում են, որ սա կվնասի խոցելի խմբերի ուսանողներին, այդ թվում՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և հաշմանդամներին, որոնց օգնելու համար էր նաև դեպարտամենտը:



XS
SM
MD
LG