ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջիկայում հրատարակվող գրքում պաշտպանում է 2018-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած և լայնորեն քննադատության ենթարկված հանդիպումը։
Սեպտեմբերի 3-ին լույս տեսնող գրքում Թրամփը լուսանկարներ և անեկդոտներ է ներկայացնում իր նախագահական պաշտոնավարումից:
Թրամփը Պուտինի հետ Հելսինկիում իր հանդիպումն անվանում է «մեծ հանդիպում»։ «Շատ դժվար օր էր»,- գրել է Թրամփը, հաղորդում է AP-ն՝ հղում անելով գրքից ստացված հատվածներին։
«Ես հիանալի հանդիպում ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը ճանաչվեց բոլորի կողմից։ Հետո կեղծ լուրերը սկսեցին սուտ պատմություններ տարածել», - նշել է նա։
ԱՄՆ նախկին նախագահի այդ օրվա հայտարարությունները քննադատության արժանացան 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ Նահանգների հետախուզական գործակալությունների եզրակացություններին հակասելու համար։