Մատչելիության հղումներ

Թուրքիայի իրավապահները ցույցերը լուսաբանող շվեդ լրագրողի են ձերբակալել


Ցույց Ստամբուլում, Թուրքիա, 26-ը մարտի, 2025թ.
Ցույց Ստամբուլում, Թուրքիա, 26-ը մարտի, 2025թ.

Թուրքիայի նախագահականը հաստատել է, որ իրավապահները շվեդ լրագրողի են ձերբակալել, ով ժամանել էր երկիր՝ Ստամբուլի քաղաքապետ, Էրդողանի հիմնական մրցակից Էքրեմ Իմամօղլուի ազատազրկման դեմ զանգվածային ցույցերը լուսաբանելու։

Թուրքիայի դատախազությունը շվեդ լրագրողին մեղադրանք է առաջադրել «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» և «նախագահ Էրդողանին վիրավորելու» համար։ Շվեդական լրատվամիջոցն անհեթեթություն է որակել մեղադրանքները։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները երկրից արտաքսել էին BBC-ի լրագրող Մարկ Լոուենին, որը լուսաբանում էր բողոքի ցույցերը, 11 այլ լրագրողների ազատազրկել, ընդդիմադիր հայացքներով հայտնի հեռուստակայանները եթերազրկել կամ տուգանել։

Լրագրողներից բացի ազատազրկվել են նաև մոտ 2000 ընդդիմադիրներ ու ցուցարարներ։ Չնայած ճնշումներին՝ զանգվածային բողոքի ալիքը չի մարում, երեկ Ստամբուլում կրկին հարյուր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել։ Ըստ «Ռոյթերզ»-ի՝ դա ամենամեծ ցույցն էր Էրդողանի դեմ վերջին տասնամյակում։

XS
SM
MD
LG