Մատչելիության հղումներ

Թուրքիան տնտեսական բոյկոտի կոչ անող 11 մարդու է ձերբակալել


Բողոքի ցույց Ստամբուլում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, 25-ը մարտի, 2025թ․
Բողոքի ցույց Ստամբուլում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ, 25-ը մարտի, 2025թ․

Թուրքական ոստիկանությունն այսօր 11 մարդու է ձերբակալել, որոնք կոչ են արել տնտեսական բոյկոտի ենթարկել էրդողանի ու նրա մերձավորների հետ փոխկապակցված ընկերությունները։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցերից բացի ընդդիմությունը որոշել էր նաև պայքարի այս ձևը կիրառել։ Դատախազները, սակայն, քննություն են սկսել ոչ միայն հանրահավաքների հարթակից, այլև՝ սոցիալական ցանցերում բոյկոտի կոչ անողների դեմ՝ «ատելության խոսք ու թշնամանք հրահրելու» մեղադրանքով:

Կառավարությունը դատապարտել է բոյկոտը՝ որպես տնտեսության ապակայունացման փորձ։

Երկրում տնտեսական վիճակը վերջին տարիներին գնալով վատթարանում է, անցած ամիս գնաճը հասել էր շուրջ 38 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG