Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, X-ի իր էջում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղությանը։
Հաքան Ֆիդանն ու Անալենա Բերբոքն, ըստ հաղորդման, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկել։
Գորմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Բերբեքի հետ Նյու Յորքում օրերս նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հանդիպել՝ նշելով, որ այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն, որի իրացման համար անհրաժեշտ է ամուր քաղաքական կամք, որը Հայաստանն իր կողմից հստակ արտահայտել է։
Նախօրեին Նյու Յորքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։ «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։